Հրատապ թեմա Հայաստանում
Շտապօգնությունում կստեղծվեն մանկաբուժական բրիգադներ
ՀՀ առողջապահության նախարարությունում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացվեցին շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրի ներդրման արդյունքները և առաջիկա անելիքները։ Մի քանի օր առաջ այդ հարցը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայում։
Ներկայացվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Շտապ բժշկական օգնության արդիականացման ծրագրի» գործարկումը նախատեսվել էր 2010, իսկ ավարտը` 2014 թվականին:
Ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է շտապ բժշկական օգնության ծառայության կազմակերպման և տրամադրման ներկա իրավիճակի վերլուծություն` դաշտը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի առկայության, որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների, ինչպես նաև ծառայության ֆինանսավորման մակարդակի և մեթոդների վերաբերյալ:
Մշակվել և 2013թ. ՀՀ առողջապահության նախարարի N 39-Ն հրամանով հաստատվել է «Բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության տրամադրման» նոր չափորոշիչը։ Նաև մշակվել են էլեկտրոնային կանչի թերթիկը, լրացման կարգը, խորհրդատվական թերթիկը, հաշվետվական ձևերը, լրամշակվել են ուղեկցող, ինչպես նաև սանավիայի թերթիկները: Տարբեր ծրագրերով ձեռք բերված շտապօգնության 94 մեքենայից 59-ը տրամադրվել է մարզերին, իսկ 35-ը` Երևանին: Աշխատանքներ են տարվում մեքենաների դեռևս գոյություն ունեցող պակասը լրացնելու ուղղությամբ:
Ծառայությունում ընդգրկված բոլոր մասնագետները (բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ) վերապատրաստվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կրթական նոր ծրագրերով։ Վերապատրաստման դասընթացներ են իրականացվել նաև շտապօգնություն տրամադրող բոլոր բուժհաստատությունների անձնակազմի համար։ Փոփոխություն է կատարվել վերակենդանացման կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրում` վերջին տարվա կլինիկական օրդինատորներին շտապօգնության ծառայությունում ընդգրկելու նպատակով:
2013թ. մշակվել է շտապօգնության ծառայության ըստ կատարողականի որակի գնահատման 80 ցուցանիշ, որից 17-ը կներառվի շտապօգնության վերլուծական համակարգում գործարկման առաջին տարվա ընթացքում: Շտապօգնության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների կողմից մշակվել ու ներդրվել են կյանքին վտանգ սպառնացող` որոշակի հիվանդությունների և սուր վիճակների ժամանակ, անհետաձգելի օգնության կազմակերպման ախտորոշիչ և բուժական միջամտությունների 16 գործելակարգեր և ուղեցույցներ:
Ծրագրի գնահատման համար իրականացվել է ծառայություններից օգտվելու և մատչելիության ցուցանիշների, հանրային իրազեկման ելակետային և վերջնական տվյալների համեմատություն։ Արձանագրվել է շտապօգնության կանչերի թվի զգալի աճ` Երևանում 2012 թվականի համեմատությամբ 2013-ին կանչերն աճել են 23 000-ով:
Աճի միտումը մասամբ բացատրվում է առավել որակյալ և արդյունավետ աշխատանքով։ Դրա օբյեկտիվ պատճառներից է նաև շտապօգնություն-պոլիկլինիկա փոխգործակցության արդյունավետության պակասը: «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» ուղղակի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվել են հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, ստեղծվել է շտապօգնության www.1-03.am կայքը:
Ծառայությունում ներդրված GPS վերահսկման համակարգի շնորհիվ առցանց ռեժիմում հնարավոր է ստանալ տեղեկատվություն շտապօգնության մեքենաների գտնվելու վայրի և շարժի մասին:
Այժմ աշխատանքներ են տարվում Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգ ներդնելու ուղղությամբ։ Այն զգալիորեն կբարձրացնի ՇՕ ծառայության արդյունավետությունը: Ծրագրային մոդուլների միջոցով կապահովվի տեղեկատվության արագ փոխանցում, էլեկտրոնային թերթիկի փոխանցման միջոցով կանչն ընդունող դիսպետչերի և բրիգադի միջև անմիջական կապի ստեղծմանը։ Միաժամանակ կստեղծվի տվյալների կենտրոնացված բազա, կներդրվի մշտադիտարկման մեխանիզմ։ Համակարգի գործարկման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի ցանկացած ժամանակային հատվածի համար ստանալ անհրաժեշտ հաշվետվություն կամ տվյալ:
Կոլեգիայում հավանության արժանացան շտապօգնության ծառայության արդիականացման ծրագրով իրականացված աշխատանքները։ Տրվեցին հանձնարարականներ` ինչպես ծրագիրն ավարտի հասցնելու, այնպես էլ նոր բաղադրիչներ ներդնելու ուղղությամբ։ Երեխաներին առավել որակյալ և արդյունավետ շտապ բժշկական օգնություն կազմակերպելու նպատակով նախարար Դերենիկ Դումանյանը հանձնարարեց Երևանի շտապօգնության համակարգում աշխատող մանկաբույժների նեգրավմամբ ստեղծել մանակաբուժական բրիգադներ` կազմակերպելով վերապատրաստման հատուկ դասընթացներ և ներդնելով ժամանակակից չափորոշիչներ։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն